Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի 2 փորձ եւ հետ է շպրտվել

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի 2 փորձ եւ հետ է շպրտվել
07.04.2016 | 10:21

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների եւ ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաեւ հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը եւ վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:

Դիտվել է՝ 3334

Մեկնաբանություններ